Եվրամիությունը մտադիր Է առաջին 5G ցանցերը գործարկել տարեվերջին
1 րոպեի ընթերցում
![Եվրամիությունը մտադիր Է առաջին 5G ցանցերը գործարկել տարեվերջին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1003012.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր Է հինգերորդ սերնդի շարժական ինտերնետի առաջին 5G համակարգերը գործարկել այս տարվա վերջին: Այդ մասին ասված Է Եվրամիության երկրներում 5G համակարգերի ստեղծման՝ Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ ԵՄ-ն կսահմանափակի օտարերկրյա ընկերությունների մասնակցությունն այդ համակարգերի ստեղծմանը՝ ղեկավարվելով ազգային անվտանգության սկզբունքներով:
«5G ցանցերի առաջին ծառայություններն արդեն այս տարվա վերջին կգործարկվեն Եվրամիության 138 քաղաքներում»,- ասված Է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեսթագերը, ներկայացնելով այդ փաստաթուղթը, հայտարարել Է, որ 5G համակարգերը «պետք Է լիակատար հուսալիություն երաշխավորեն կիբեռնետիկական գրոհներից», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: