Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը» առաջին տեղում է. թարգմանական, դեկտեմբեր, 2019

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը» առաջին տեղում է. թարգմանական, դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է դեկտեմբերիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնումՄարկ Արենի«Սուրբծննդյան հրեշտակը»վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Աբբա Պրևոյի«Մանոն Լեսկոն»երկրորդ տեղում է: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է:Թարգմանությունը՝ Վ. Գիլավյանի:

Երրորդ տեղումՈւիլյամՍարոյանի«Հայրիկ,դուխենթես» վիպակն է: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Չորրորդ տեղում էԹոմ Հենքսի«...Այն, ինչ զգում է իմ սիրտը»պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքըթարգմանել էՌուզան Ազիզյանը:

Հինգերորդ հորիզոնականում է գերմանացի գրողՌիչարդԲախի«ՋոնաթանԼիվինգսթոնճայը»ամենահայտնիստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Վեցերորդհորիզոնականն է զբաղեցնումբրազիլացի գրողՊաուլուԿոելյուիլավագույնստեղծագործություններիցմեկը`«Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Յոթերորդ տեղում էԱգաթա Քրիստիի«Եվ ոչ ոք չմնաց...»վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939 թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ:Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ութերորդհորիզոնականում է ՆարինեԱբգարյանի«Մանյունյա»գիրքը, որիթարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Իններորդ տեղում էՈւիլյամՍարոյանի«Մայրիկ,եսսիրումեմքեզ»գիրքը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհիմոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախն անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին:Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Տասներորդ հորիզոնականում էՋոն Գրինի«Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:Թարգմանիչ՝ Ալինա Միրզոյան:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ»(011-53-74-13),«Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 313
2 +3

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկո»

Դարակ 261
3 +6

Ուիլյամ Սարոյան

«Հայրիկ, դու խենթ ես»

Անտարես 142
4 -3

Թոմ Հենքս

«...Այն, ինչ զգում է իմ սիրտը»

Բուկինիստ 104
5 +1

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 76
6 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 69
7 նոր

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 64
8 *

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 53
9 -2

Ուիլյամ Սարոյան

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Անտարես 49
10 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 44
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում