Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ. ՀՀ ոստիկանապետի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ. 
ՀՀ ոստիկանապետի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք իրենց օջախների պահապանը լինելով՝ արժանապատվորեն կրում են ոստիկանի բարձր կոչումը, լիարժեք իրականացնում հանրության ու քաղաքացու պաշտպանի առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ չզիջելով տղամարդկանց:

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության կին ոստիկաններին:  Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք այսօր էլ շարքում են և ոստիկանական նոր սերնդին են փոխանցում իրենց հարուստ փորձը, հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք ամուր թիկունք են օրենքին ու հայրենիքին ծառայող իրենց հարազատների համար: 
Շնորհավորում եմ բոլոր կանանց: 

Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ:
Երջանիկ եղեք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am