Առուշ Առուշանյանը մտածում է ՀՀԿ-ից դուրս գալու մասին
16:20, 10 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախատեսում է դուրս գալ ՀՀԿ-ից, սակայն այլ կուսակցության չի պատրաստվում անդամակցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Առուշանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, մասնակցելու եմ ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց թեկնածությունս չեմ առաջադրելու»,- նշեց Գորիսի համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հնարավոր է դուրս գա ՀՀԿ-ից: Նա խոստացավ կուսակցությունից դուրս գալու դեպքում տեղեկացնել; այդ մասին:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի9-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում