Առուշ Առուշանյանը մտածում է ՀՀԿ-ից դուրս գալու մասին

16:20, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախատեսում է դուրս գալ ՀՀԿ-ից, սակայն այլ կուսակցության չի պատրաստվում անդամակցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Առուշանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, մասնակցելու եմ ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց թեկնածությունս չեմ առաջադրելու»,- նշեց Գորիսի համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հնարավոր է դուրս գա ՀՀԿ-ից: Նա խոստացավ կուսակցությունից դուրս գալու դեպքում տեղեկացնել; այդ մասին:  

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի9-ին:

 


© 2009 ARMENPRESS.am