Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Պուտինը Թրամփին առաջարկել Է քննարկել ՌԴ - ԱՄՆ հարաբերությունները եւ աշխարհի ցավոտ կետերը

Պուտինը Թրամփին առաջարկել Է քննարկել ՌԴ - ԱՄՆ հարաբերությունները եւ աշխարհի ցավոտ կետերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել Է, որ ուրախ Է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար եւ մտադիր Է նրա հետ քննարկել ՌԴ - ԱՄՆ հարաբերությունները եւ համաշխարհային հիմնախնդիրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտ շարունակվում են մշտական շփումները. մենք խոսել ենք հեռախոսով եւ մի քանի անգամ հանդիպել տարբեր միջազգային միջոցառումների հարթակներում: Բայց, անշուշտ, եկել Է ժամանակը հանգամանորեն խոսելու մեր երկկողմ հարաբերությունների մասին եւ աշխարհի տարբեր ցավոտ կերետի վերաբերյալ. դրանք բավականին շատ են»,- ասել Է Ռուսաստանի պետության ղեկավարը Թրափի հետ հանդիպմանը: Նա խոստովանել Է, որ ուրախ Է տեսնելու ամերիկացի պաշտոնակցին «Ֆինլանդիայի հյուրընկալ հողում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am