Ֆուտբոլային ռոք-օպերա կներկայացնեն Եկատերինբուրգում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեդյան ու Վիկան Ֆուտբոլիա երկրում» ֆուտբոլային ռոք-օպերան առաջիկա հանգստյան օրերին կցուցադրեն Եկատերինբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Ոչ մի այլ երկրում դուք նման բան չեք կարողանա տեսնել: Եկատերինբուրգը դարձավ առաջինը»,- ասել Է մյուզիքլի հեղինակ Ալեքսանդր Պանտիկինը, որի խոսքը մեջբերել Է ֆուտբոլի աշխարհի առաջնության եկատերինբուրգյան մամուլի կենտրոնը:
Բեմադրությունը կցուցադրվի ԱԱ-ի ժամանցային ծրագրի շրջանակներում: «Ֆեդյա անունը պատահական չի ընտրված, մեր հավաքականի հարձակվողներից մեկը Ֆյոդոր Սմոլովն Է: Վիկան, Վիկտորիան, որ հաղթանակ Է նշանակում, նրա ընկերուհին Է»,- պարզաբանել Է Պանտիկինը: Ըստ սյուժեի՝ Ֆեդյան հայտնվում Է Ֆուտբոլիա երկրում, որտեղ դառնում Է «Ռուսիպոլիե» թիմի ավագը եւ դիմակայում «Բրազիմորիե» թիմին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում