Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի 
առաջնության խաղերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավերք կստանան դիտելու խաղերը։ 

«Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանել է Պուտինը։ 

Աշխարհի առաջնության բացման խաղը կկայանա 2018թ. հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am