Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակրոնը մտահոգություն Է հայտնել Էրդողանին Սիրիայի իրադրության կապակցությամբ

Մակրոնը մտահոգություն Է հայտնել Էրդողանին Սիրիայի իրադրության 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ փետրվարի 26-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն Է հայտնել Սիրիայի իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ելիսեյան պալատը:

«Սիրիայի հարցում նախագահ Մակրոնն ընդգծել Է այն բանի շտապ անհրաժեշտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին համապատասխան անհապաղ եւ ամբողջությամբ կատարվեն մարտական գործողությունների դադարեցմանը վերաբերող դրույթները, որպեսզի դրանով իսկ վերջ դրվի համատարած ռմբահարվածներ հասցնելուն եւ թույլ տրվի շտապ կարգով՝ արդեն առաջիկա ժամերին կամ օրերին մարդասիրական օգնություն հասցնել եւ վիրավորների ու հիվանդների տարհանում իրականացնել»,-ասված Է հայտարարության մեջ:

Նաեւ Ֆրանսիայի նախագահը «խիստ անհանգստություն Է հայտնել Արեւելյան Գութայում քաղաքացիական բնակչության եւ հոսպիտալների դեմ ուղղված եւ սիրիական ռեժիմի կողմից Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւի դրույթների լիակատար խախտմամբ իրականացվող գրոհների շարունակման կապակցությամբ»: «Ռուսաստանին՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի, անհրաժեշտ Է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սիրիական ռեժիմի գործողություններին, որին նա աջակցում Է»,-նշել Է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը ընդսմին «ընդգծել Է, որ հումանիտար դադարի ռեժիմը տարածվում Է Սիրիայի ամբողջ տարածքի վրա, ներառյալ Աֆրինը»: Այն «պետք Է իրականացվի ամենուրեք եւ անհապաղ, ինչը թույլ կտա դանդաղեցնել բռնության գոյություն ունեցող մեխանիզմի գործողությունը, որն սպառնում Է հանգեցնել տարածաշրջանային պայթյունի եւ հեռացնել քաղաքական կարգավորման բոլոր հեռանկարները»,-ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

«Աստանայի գործընթացի երաշխավորները՝ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, այդ կապակցությամբ ուղղակի պատասխանատվություն են կրում տեղի ունեցողի համար, եւ նրանց գործողությունները պետք Է բերեն իրադրության փոփոխման»,-ընդգծվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am