Լևոն Արոնյանը հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթողը որոշվեց թայ-բրեյքում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Թայ-բրեյքի առաջին երեք արագ շախմատի պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով, իսկ վերջին պարտիայում Արոնյանը հաղթանակ տոնեց:
Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էր 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: