Սպորտ

Լևոն Արոնյանը կիսել է միավորը «Sinquefield Cup»-ի 4-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կիսել է միավորը «Sinquefield Cup»-ի 4-րդ տուրում

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 4-րդ տուրի պարտիաները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ: Գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը պարտիայի 39-րդ քայլին:

Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: 3 շախմատիստ` Արոնյանը, Կարուանան ու Պրագնանանդհան ունեն 2,5-ական միավոր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում