Սպորտ

ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ու կանանց դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 4  ներկայացուցիչ: 

Շանթ Սարգսյանը 68-րդ տեղում է,  Ռոբերտ Հովհաննիսյանը` 100-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 13-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում