Սպորտ

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Կարուանայի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Կարուանայի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 7-րդ տուրում ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Այս անգամ Արոնյանի մրցակիցը մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆաբիանո Կարուանան էր: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլին:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ֆաբիանո Կարուանան ու Ռամեշբաբու Պրագնանանդհան են, որոնք ունեն 4,5-ական միավոր:

Արոնյանն ունի 4 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում