Սպորտ

Արոնյանը «Grand chess tour»-ում կմրցի երրորդ տեղի համար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը «Grand chess tour»-ում կմրցի երրորդ տեղի համար

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand chess tour»-ում ավարտվել են կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող «Grand Chess tour»-ի եզրափակչում արագ շախմատի պարտիաներից հետո, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը ընդհանուր հաշվարկով զիջեց Ֆաբիանու Կարուանային` 13:15 հաշվով:

Կարուանաn դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արոնյանը կմրցի երրորդ տեղի համար: Նրա մրցակիցը Ռամեշբաբու Պրագնանանդհան է: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում