Լևոն Արոնյանը 3-րդ տեղն է գրավել «Grand Chess Tour Finals» մրցաշարում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 3-րդն է ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand Chess Tour Finals»-ում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։
Այս հաղթանակով Արոնյանը գրավեց 3-րդ տեղը և ապահովեց մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։