Սպորտ

Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը դարձել է  Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակչում հաղթել է Հանս Մոկե Նիմանին ու դարձել մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է chess.com-ը։ 

Արոնյանը մրցաշարը հազթելու համար ստացել է 200 հազար դոլար։ 

Մրցաշարի ընթացքում Արոնյանը մինչ եզրափակիչ հասնեկը տպավորիչ հաղթանակներ էր տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Լևոն Արոնյանը մրցաշարում հաղթելուց հետո գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Շատ ուրախ եմ  Freestyle Chess Grand Slam Las Vegas-ում հաղթելու համար։ Նշելու ժամանակն է։ Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս: Միշտ առաջ»,- գրել է Արոնյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում