Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրեդլի Բուզետտոյին կատարված աշխատանքի ու երկկողմ գործակցության զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարոն Բուզետտոյի պաշտոնավարման ընթացքում կյանքի են կոչվել, ինչպես նաև շարունակվում են իրականացվել մի շարք համատեղ  ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման և բարեկեցության ապահովման համար: Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ հանդիպման արդյունքների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար պատիվ էր աշխատել Հայաստանում և ներդրում ունենալ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Նա նաև շնորհավորել է վարչապետ Կարապետյանին՝ Դավոս հաջող այց կատարելու և արդյունավետ հանդիպումներ ունենալու կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ՀՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցության խթանման հեռանկարներին:

Վարչապետ Կարապետյանը հաջողություն է մաղթել պարոն Բուզետտոյին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և ցանկալի հյուր մեր երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am