1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   30 Մարտ 2024

Հայաստանի պատանեկան թիմը շախմատային օլիմպիադայում 4-րդն է

Հայաստանի պատանեկան թիմը շախմատային օլիմպիադայում 4-րդն է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստան Ահբեդաբադ քաղաքում ավարտվեց մինչև 16տ. շախմատի Օլիմպիադան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հավաքականը 16 թիմային միավորով գրավեց առաջին հորիզոնականը: Հնդկաստանի առաջին հավաքականը 15 թիմային միավորով դարձավ երկրորդը, իսկ Իրանի հավաքականը 14 թիմային միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի պատանեկան հավաքականը 12 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:
Մեր մասնակիցները ցույց տվեցին հետևյալ արդյունքները. առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Արամ Հակոբյանը 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և 1 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 2-րդ խաղատախտակի վրա Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 3 կետով բարձրացրեց իր վարկանիշը: Դավիթ Միրզոյանը (3-րդ խաղատախտակ) 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 10 կետով բարձրացրեց իր վարկանիշը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը 6 հնարավորից վաստակեց 3 միավոր և 7 կետով նվազեցրեց իր վարկանիշը: Մեր թիմի պահեստային խաղացող Աննա Սարգսյանը մասնակցեց 4 մրցախաղերի և 4 հնարավորից վաստակեց  4 միավոր, ինչպես նաև 31 կետով բարձրացրեց իր վարկանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]