«Իրմա» փոթորիկը հասել Է Կարիբյան ծովի Բարբուդա կղզի
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրմա» փոթորիկը հասել Է Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա եւ Բարբուդա պետության ափերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի՝ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը Բարբուդա կղզի Է ներխուժել տեղական ժամանակով ժամը 2:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Այժմ այն հյուսիս-արեւմուտք Է շարժվում ժամում մոտավորապես 295 կիլոմետր արագությամբ: Փոթորիկը, ինչպես սպասվում Է, կանցնի Պուերտո Ռիկոյի, Դոմինիկյան Հանրապետության, Հայիթիի ու Կուբայի տարածքով եւ, ըստ մասնագետների գնահատումների, Ֆլորիդայի ափերին կարող Է հասնել շաբաթ օրը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Ֆլորիդայի նահանգում եւ ԱՄՆ-ի անդրծովյան տարածքներում՝ Պուերտո Ռիկոյում եւ Վիրգինյան կղզիներում՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:
Փոթորիկն արդեն հասել Է հինգերորդ՝ առավելագույն կատեգորիային, այն համարում են առնվազն վերջին տասնամյակում ամենահզոր փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում: Այն ավելի ուժեղ Է «Հարվի» փոթորկից, որն օգոստոսի վերջին մոլեգնեց Տեխասի ծովեզերքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում