Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

ԱՊՀ-ի երկրները պլանավորում են փոխանակել ահաբեկիչների ցուցակները

ԱՊՀ-ի երկրները պլանավորում են փոխանակել ահաբեկիչների ցուցակները
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից երկրները պլանավորում են փոխանակել այն անձանց ցուցակները, ովքեր առնչություն ունեն ահաբեկչական գործունեության հետ, եւ ստեղծել ընդհանուր պահոցներ, հուլիսի 25-ին Մինսկում հայտնել Է Ղրղզստանի կառավարությանը կից ֆինանսական հետախուզության պետական ծառայության կազմակերպական-իրավական բաժնի վարիչ Չինգիզ Կենենբաեւը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Հուլիսի 25 – 26-ը Մինսկում՝ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում, տեղի Է ունենում հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հակազդման ԱՊՀ պետությունների պայմանագիրի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը:

«Լուրջ քայլեր են արվել (փաստաթղթի այս նախագծում 2007 թվականի նախորդ պայմանագրի համեմատությամբ - խմբ.) ահաբեկչության դեմ պայքարի գծով միջազգային համագործակցության շրջանակներում: Մենք նախատեսել ենք, որ պետությունները կարող են ճանաչել ահաբեկիչների ցուցակները, որպեսզի ԱՊՀ-ի տարածքում մենք կարողանանք միավորել ջանքերն այդ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի նպատակով, այսինքն՝ կլինեն միացյալ ցուցակներ»,- լրագրողներին ասել Է Ղրղզստանի ֆինանսական հետախուզության ծառայության ներկայացուցիչը:

Նա նշել Է, որ ցուցակների ճանաչումը կիրականացվի համապատասխան երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի կնքման միջոցով, եւ բերել Է Ղրղզստանի եւ Ռուսաստանի օրինակը, որոնք արդեն փոխանակում են նման տեղեկատվությունը: «Եթե փորձագիտական նիստը հավանություն տա պայմանագրի նախագծին, ապա պլանավորվում Է նոյեմբերին դրա ստորագրումը Կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում»,- ասել Է Կենենբաեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am