Պաշտոնական

Մի խումբ զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում

1 րոպեի ընթերցում

Մի խումբ զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 24-ի հրամանագրերով մի խումբ զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանին, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին։

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում