ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը»։
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում