ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի չորս պաշտոնյաների արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, նշված դասային աստիճանը շնորհվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Պողոսյանին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանին։
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Ասլանյանին։