ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահականից հայտնում են, որ կազմակերպվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանի երդման արարողությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում