ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Խորապես վշտացած եմ նախագահ Քարթերի մահվան լուրից։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին: 

Նախագահ Քարթերը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ​​ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, ով էապես նպաստել է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների, տնտեսական և սոցիալական զարգացման հավատարիմ ջատագովը»,-գրել է ՀՀ նախագահը:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ 100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։ Նա նախագահել է 1977-1981 թվականներին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում