Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական տեքստը ՀՀ նախագահը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում եմ իմ աջակցությունն ու պատրաստակամությունը սերտորեն աշխատելու՝ ի շահ Հայաստան-Վրաստան ավանդական եղբայրական հարաբերությունների։
Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության մեջ»,- նշված է Վահագան Խաչատուրյանի գրառման մեջ։
Դեկտեմբերի 14-ի ընտրությունների արդյունքներով Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին։
My sincerest congratulations to Mikheil Kavelashvili, upon the election as President of Georgia! I extend my full support and readiness to work closely for the benefit of 🇦🇲-🇬🇪 traditionally brotherly relations.
— Vahagn Khachaturyan (@President_Arm) December 14, 2024
Wishing the President all the success in his future endeavours!