Հայաստանի նախագահը ցավակցել է Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն այս մասին գրառում է արել X–ի իր միկրոբլոգում:
«Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի գործողությունից»,–գրել է Խաչատուրյանը:
Deeply saddened by the tragic events at the Magdeburg Christmas market.
— Vahagn Khachaturyan (@President_Arm) December 21, 2024
Our heartfelt condolences to the victims, their families, and all those affected by this terrible act.