Քաղաքականություն

Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահի հրամանագրով Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է  Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)»,- ասված է հրամանագրում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում