Պաշտոնական

Պետական սահմանի Կիրանցի հատվածի պահպանությունը մինչև հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Պետական սահմանի Կիրանցի հատվածի պահպանությունը մինչև հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից ստանձնել են Տավուշի մարզի սահմանազատված հատվածում պետական սահմանների պահպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 24-ին ժողովրդին ուղերձ հղելիս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվանից, 2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է։

«Եվ կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերին․ ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, ինչո՞ւ է կատարվում այդ ամենը և որո՞նք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները»,- նշեց վարչապետը։

Վարչապետը հավելեց՝ առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին։

«Դա իրական Հայաստանի ռազմավարությունն է։ Այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերը ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս»,- եզրափակեց Փաշինյանը։

Կառավարությունը դրել է իրական Հայաստանի ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու կրկին ցուցադրել ՀՀ քարտեզի հայտնի մանրակերտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում