Հասարակական

Հնդկաստանում տեղի է ունեցել Diplomatist վերլուծական ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում տեղի է ունեցել Diplomatist վերլուծական ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մայիսի 24-ին Նյու Դելիում գտնվող Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայում (FIEO) մասնակցել է Հնդկաստան-Հայաստան առևտրային համաժողովին, որի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված հնդկական «Diplomatist» միջազգային հարաբերությունների վերլուծական ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը։

Հնդկաստանի տնտեսական առևտրային կազմակերպության հետ համագործակցությամբ (IETO) կայացած միջոցառմանը ՀՀ դեսպանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի զարգացումներին, փոխշահավետ համագործակցության ընդլայնվող բնագավառներին, Հայաստանի աճ արձանագրող տնտեսական ցուցանիշներին և ներդրումային բարենպաստ պայմաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության ապահովման կարևորության տեսանկյունից Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման գործընթացի և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հնարավորություններին:

Վերոնշյալի, ինչպես նաև Հայաստանում նախաձեռնված «Ակադեմիական քաղաք» ծրագրի, հայ-հնդկական կրթամշակութային և առևտրատնտեսական ոլորտային այլ ուղղությունների, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին հավելյալ տեղեկատվություն և պարզաբանումներ են ներկայացվել ամսագրում տեղ գտած հարցազրույցներում և հոդվածներում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում