ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում: