Պաշտոնական

Քննչական կոմիտեի չորս ծառայողներ պարգևատրվել են մեդալներով

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի չորս ծառայողներ պարգևատրվել են մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների չորս ղեկավարներ պարգևատրվել են ՀՀ մեդալներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման հրամանագիրը մայիսի 24-ին ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Մխիթար Գոշի մեդալով՝

Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ»:

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում