ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի վարչապետները չեն մասնակցել Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հայաստանից հանդիպմանը ներկա էր Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ուզբեկստանից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովը։