Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «APA» գործակալությունը, այդ մասին Դավոսում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոսում անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորում 2025-ը: Այս տարվա թեման է «Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանում»: Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն աշխարհատնտեսական անորոշությանը, արհեստական բանականությանը, աճի գործընթացի վերաիմաստավորման ու մոլորակի պաշտպանության թեմաները: