ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողգերգական հրդեհի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին գրված է ՀՀ ԱԳՆ համացանցի X հարթակում։
«Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։