Քաղաքականություն

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ալեսանդրո Ֆերանտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Նա ընդգծել է, որ պատմական սերտ առնչություններն ու ընդհանուր արժեհամակարգերը նպաստել են Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ձևավորմանը և զարգացմանը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ փոխշահավետ համագործակցության խորացումը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դեսպանին՝ Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։

Նախագահ Խաչատուրյանը  կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության և խորհրդարանական մակարդակով գործակցության դերը։

Ըստ աղբյուրի՝ նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեկամական խոսքերի համար՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։ «Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստան-Իտալիա կապերի առավել ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը, մասնավորապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում։

Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի համար Իտալիայի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում