Հասարակական

Աբովյանում նռնակով բանկ ներխուժած 50-ամյա քաղաքացին վնասազերծվել է

1 րոպեի ընթերցում

Աբովյանում նռնակով բանկ ներխուժած 50-ամյա քաղաքացին վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մայիսի 24-ին մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ այդ գործողության արդյունքում տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ է, վնասազերծվել է և ձերբակալվել։

«Քննչական խումբը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողություններ։

Դեպքի պարզված հանգամաքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն, ելնելով ձեռք բերվող տվյալներից և նախաքննության ընթացիկ արդյունքներից, հետագայում տեղեկատվություն կհրապարակի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերք ապօրինի շրջանառությունը)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում