Միջազգային

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ․ Reuters

1 րոպեի ընթերցում

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ վարել կրակի դադարեցման շուրջ բանակցություններ․ Reuters

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել կրակի դադարեցման շուրջ, եթե վերջինս որպես սահման ճանաչի ռազմաճակատի ներկայիս շփման գիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են չորս աղբյուրներ։

Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ Պուտինը կարող է համարել, որ ռուսական բանակը բավական հաջողությունների է հասել մարտական գործողություններն ավարտելու համար: Բացի այդ, ըստ աղբյուրների, նախագահը չի ցանկանում հայտարարել մոբիլիզացիայի նոր ալիքի մասին և կնախընտրեր օգտագործել Ռուսաստանի զարգացման ներկայիս դինամիկան:

Իսկ եթե Կիևն ու Արևմուտքը չարձագանքեն Պուտինին անհրաժեշտ ձևով, ապա նա պատրաստ է շարունակել պայքարը «այնքան, որքան անհրաժեշտ կլինի», ասել են Reuters-ի զրուցակիցները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գործակալությանը հայտնել է, որ Պուտինը բազմիցս հասկացրել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար և հավելել, որ երկիրը «հավերժական պատերազմ» չի ցանկանում։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում