Եվրոպա

Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը

1 րոպեի ընթերցում

Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան այս տարվա ապրիլին վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը, որը դադարեցվել էր անցյալ տարվա վերջին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալներին, հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ գարնանը Իսպանիան 8 մլն եվրո արժողությամբ 21.3 հազար տոննա երկաթ և պողպատ է գնել Ռուսաստանից։ Մադրիդը 2023 թվականի դեկտեմբերին դադարեցրել էր այդ ապրանքատեսակի գնումը Ռուսաստանից։

Իսպանացիները կտրուկ ավելացրել են նաև ռուսական ընկերություններից ալյումինի և տիտանի գնումների ծավալը։ Ռուսական ալյումինի ներկրումն աճել է 1.5 անգամ (վճարվել է մոտ 13 մլն եվրո), իսկ տիտանինը 1.9 անգամ (1.5 մլն եվրոյի)։

Ընդհանուր առմամբ, ապրիլին երկու երկրների միջև փոխադարձ առևտուրը կրճատվել է 14%-ով՝ կազմելով 248 մլն եվրո։ Ռուսաստանից արտահանվել է 177.2, Իսպանիայից՝ 70.8 մլն եվրոյի ապրանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում