Աշխարհ

Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի մի քանի զինվորներ զոհվել կամ վիրավորվել են սահմանն ականապատելիս

1 րոպեի ընթերցում

Սեուլում հայտարարել են, որ հյուսիսկորեացի մի քանի զինվորներ զոհվել կամ վիրավորվել են  սահմանն ականապատելիս

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի մի քանի զինծառայողներ տուժել կամ զոհվել են Կորեայի Հանրապետության հետ սահմանին ապառազմականացված գոտում աշխատանքների ժամանակ ականների պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին։

Հյուսիսային Կորեայի զինվորականներն ապառազմականացված գոտում աշխատանքներ են իրականացնում 2023 թ․ նոյեմբերից, երբ Փհենյանը կասեցրեց Սեուլի հետ 2018 թ․ համաձայնագիրը, որով դադարեցվել էին ապառազմականացված գոտու շուրջ բոլոր թշնամական գործողությունները։ 

Ըստ Սեուլի՝ Հյուսիսային Կորեան շարունակել է աշխատանքները՝ չնայած բազմաթիվ զոհերին և վիրավորներին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Սեուլում նշում են, որ Կորեայի ժողովրդական բանակն ապրիլից ամրացնում է սահմանը, այդ թվում` հակատանկային պատնեշների նման կոնստրուկցիաներ է կառուցում, ականներ տեղադրում և ճանապարհներ կառուցում։

Միջկորեական սահմանին ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ Yonhap գործակալության՝ երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հյուսիսկորեացի զինվորները հատել են սահմանը, սակայն նախազգուշական կրակոցներից հետո հետ են քաշվել։

Տեղադրություն

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Աշխարհ

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Աշխարհ

Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

Թուրքիա

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում