Թուրքիա

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի արևմուտքում. տուժել է հինգ մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«Մեծ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը Բահչեշեհիրի շրջանի մերձակայքում գտնվող TEM մայրուղու վրա, և 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել։ Բեռնատարը կանգ է առել միայն բաժանիչ արգելապատին բախվելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ: Նրանք բժշկական օգնության կարիք են ունեցել. ավտոմեքենաները նույնպես վնասվել են: 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում