Եվրոպա

Սլովակիան համաձայնել է պաշտպանել Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Սլովակիան համաձայնել է պաշտպանել Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ երկրի իշխանությունները համաձայնել են պաշտպանել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Մինչ այժմ Սլովակիան ընդգրկված էր այն երկրների ցանկում, որոնք աջակցում են ոչ թե Ռյուտեին, այլ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի մեկ այլ հավակնորդի՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։

Միևնույն ժամանակ, Սլովակիայի լրատվամիջոցները նշում են, որ Բրատիսլավան Ռյուտեի թեկնածությանը համաձայնելու դիմաց ակնկալում է Նիդեռլանդների օգնությունը Սլովակիայի հակաօդային պաշտպանության ամրապնդման գործում։

Այսպիսով, եվրոպական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, այս պահին Ռյուտեի թեկնածությանը դեմ են հանդես գալիս միայն երկու երկիր՝ Հունգարիան և Ռումինիան։ Միևնույն ժամանակ Ռյուտեն այս շաբաթվա սկզբին բանակցություններ է վարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք Օրբանը համաձայնել է հրաժարվել Յոհաննիսին աջակցելուց:

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարների միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում