Եվրոպա

Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին

1 րոպեի ընթերցում

Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 15-ին ռուսական ինքնաթիռը խախտել է այդ երկրի օդային տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հրապարակել է շվեդական Expressen թերթը։

«Ռուսական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը... Ինքնաթիռը թռչում էր Գոտլանդ կղզուց արևելք»,- նշված է հաղորդագրությունում։

Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ չնայած երկրի օդային տարածքը լքելու վերաբերյալ իրենց բազմաթիվ կոչերին՝ ռուսական ինքնաթիռը չի շեղվել իր երթուղուց։ Միաժամանակ, հստակեցվում է, որ սահմանախախտ օդանավը կարճ ժամանակով է գտնվել շվեդական երկնքում։ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը տեղեկացվել է իրավիճակի մասին։

Միջադեպի կապակցությամբ ռուսական РИА Новости-ին նշում է՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում