Թուրքիա

Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Պուտինի հետ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Պուտինի հետ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Habertürk հեռուստաալիքի՝ հանդիպման օրակարգում կարող են ներառվել Ուկրաինայի հակամարտությունը, Սև ծովի թեման հացահատիկի մատակարարման համատեքստում, աշխատանքների ընթացքն «Ակկույու» ատոմակայանում, գազի առևտրի կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև ընտրությունները Սիրիայի հյուսիսի քրդական տարածաշրջաններում:

Հունիսի 11-ին Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում