Աշխարհ

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է  հազարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հաղորդել AFP գործակալությունը։

Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։

Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։

Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի:

Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։ 

Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունեցել հունիսի 14-ից մինչև 19-ը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում