ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Լիտվայի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ առանձնազրույցը:
Առանձնազրույցից հետո կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ թե’ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե’ տարածաշրջանային թեմաների համատեքստում։
Այս պահին ընթանում է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: