Եվրոպա

ԵՄ-ն մշտական ​​ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մշտական ​​ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրամիությունում Բելգիայի նախագահությունը:

«ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զորեղ և նշանակալի 14-րդ փաթեթը», - ասվում է X սոցիալական ցանցում զետեղված նախագահության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այն նախատեսում է ինչպես նոր միջոցներ, այնպես էլ ուժեղացնում է ավելի վաղ սահմանված պատժամիջոցների գործողությունը՝ փակելով հնարավոր սողանցքները։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը կներառի նավթատար նավերի և հեղուկացված գազի մատակարարման սահմանափակումներ։

EUobserver հարթակի հաղորդմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթի մեջ կներառվի 20 ֆիզիկական և 22 իրավաբանական անձ։ Նաև փաստաթղթի նախագծում կընդգրկվեն հելիումի արտահանման և կրկնակի նշանակության առանձին տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում