ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանն այցի ընթացքում հանդիպումներ կունենա Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։