Աշխարհ

Հնդկաստանում թունավոր ալկոհոլային խմիչքից 34 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում թունավոր ալկոհոլային խմիչքից 34 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի հարավային Թամիլ Նադուի նահանգում թունավոր ալկոհոլային խմիչք օգտագործելուց առնվազն 34 մարդ է մահացել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ից։ 

Միջադեպը տեղի է ունեցել Կալակուրուչիի շրջանում, որտեղ որոշ բնակիչների ինքնազգացողությունը վատացել էր հունիսի 18-ի գիշերը ոգելից խմիչք օգտագործելուց հետո։ Շուրջ 80 մարդ հոսպիտալացվել է: Նրանց ախտանիշները ներառում են գլխապտույտ, գլխացավ, փսխում, սրտխառնոց, ստամոքսի ցավ և աչքերի բորբոքում։ 

Երկու անձ ձերբակալվել է։ Բացի այդ, իշխանություններն անփութության համար ժամանակավորապես աշխատանքից ազատել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և 10 աշխատողի, որոնք նահանգում վերահսկում են ապօրինի ալկոհոլի մաքսանենգությունը:

Անօրինական ճանապարհով ալկոհոլ արտադրողները հաճախ ավելացնում են մեթանոլ՝ սպիրտի խիստ թունավոր տեսակ, որը բարձրացնում է խմիչքի թնդությունը: Նույնիսկ փոքր քանակությամբ ընդունելու դեպքում մեթանոլը կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան:

Հնդկաստանում ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում անօրինական ծագման խմիչք օգտագործելու պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում