Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հոկտեմբերի 21-ին կընդունի հինգ արհմիությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «ցույցեր անցկացնելու անփոխարինելի ազատությունն ապահովելու ուղիներն ու միջոցները», որը, ըստ այդ կազմակերպություններին ուղարկած նրա նամակի, «ոմանք փորձում են շեղել իր սկզբնական նպատակից՝ այն կապելով անընդունելի գործողությունների հետ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Հանդիպմանը ներկա կլինի նաև ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Դեղին բաճկոնների» շարժման և Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտների նոր ցույցերը նախատեսված են հոկտեմբերի 24-ին, իսկ արհմիություններն իրենց ցույցերը նշանակել են նոյեմբերի 5-ին։

Արհմիություններից մի քանիսը դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ այս հանդիպմանն ավագ դպրոցների կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա չեն լինելու։ Լեկոռնյուն մտադիր է քննարկել նաև նրանց պահանջները, որոնք վերաբերում են դասացուցակներին, փոխարինող ուսուցիչներին, շենքերի վերանորոգմանը և կրթական ոլորտում այլ խնդիրներին։

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-18-ին ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, բռնություններով և թալանով։ Երկրի որոշ քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում